Սառցապատկեր է նկարն արևի օգոստոսի մեջ,
ու եթե մեկը փորձի ջերմացնել,
մեծ արցունքներով մանուկ կդառնա
արևը մի պահ։
Իսկ մանուկները չեն էլ զարմանում,
զի ջրից արև
ու արևից ջուր
գոլորշին է, որ այսքան ժամանակ
փառակալել է
կապույտը հոգնած,
դեղինը՝ անգույն,
կարմիրը՝ խամրող,
որոնցից դարձյալ մանկան աչքերով
սառույց է կաթում
մերկ սահմաններին։
Նորայր Գրիգորյան